Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Ծանրորդ Գևորգ Բաղդասարյանը 9-րդն է

Ծանրորդ Գևորգ Բաղդասարյանը 9-րդն է

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի Էլիատ քաղաքում շարունակվում է ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցումային հերթական օրը պայքարի մեջ մտավ 62 կգ քաշային Գևորգ Բաղդասարյանը: Վերջինս պոկեց 110 կգ և հրեց 145 կգ և եկամարտի 255 կգ արդյունքով գրավեց 9-րդ տեղը:

Ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնություններում Հայաստանը կներկայացնեն, ընդհանուր առմամբ, 13 մարզիկներ: Մինչև 20 տարեկանների առաջնությունում կմրցեն 62 կգ Դավիթ Գասպարյանը, 77 կգ Դավիթ Հովհաննիսյանը, 85 կգ Հակոբ Մկրտչյանը, 94 կգ Սամվել Գասպարյանը, 105+ կգ Սիմոն Մարտիրոսյանը: Աղջիկների պայքարում իրենց ուժերը կչափեն 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը և 75+ Արփինե Դալալյանը: 23 տարեկանների պայքարում մրցասպարեզ դուրս կգան՝ 56 կգ Սմբատ Մարգարյանը, 62 կգ Գևորգ Բաղդասարյանը, 77 կգ Ռազմիկ Օսեթյանը, 94 կգ Կարուշ Ղուկասյանը և 105 կգ Մկրտիչ Մկրտչյանը:

Աղջիկներից մրցաշարին կմասնակցի 58 կգ Իզաբելա Յայլյանը: Առաջնություններն այս տարի անցկացվում են իսրայելական Էլիաթ քաղաքում դեկտեմբերի 2-10-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am