Ֆրանսիայի ՆԳ նախարար Բեռնար Կազնյովը նշանակվել է երկրի վարչապետ
ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը նշանակվել Է երկրի կառավարության նոր ղեկավար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 6-ին հայտնել են Ելիսեյան պալատում:
Որոշումն ընդունվել Է վարչապետի Մանյուել Վալսի պաշտոնաթողությունից հետո: Դեկտեմբերի 6-ին ավելի վաղ Վալսը թողել Է Ֆրանսիայի կառավարության ղեկավարի պաշտոնը:
Պաշտոնից իր հեռանալու մասին նա պաշտոնապես հայտարարել Է հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ Ելիսեյան պալատում կայացած հանդիպման ընթացքում:
Այդ քայլին Վալսը դիմել Է, որպեսզի մասնակցի սոցիալիստների փրայմերիզներին: Այդ մասին նա հայտարարել Է դեկտեմբերի 5-ին եւ նշել, թե հույս ունի միավորել սոցիալիստներին:
Նրա կուսակից Ֆրանսուա Օլանդը դեկտեմբերին ավելի վաղ հայտարարել Էր, որ երկրորդ ժամկետով իր թեկնածությունը չի առաջադրելու նախագահի պաշտոնի համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում