Անգլիական The Sun հանդեսը գրում է, թե ինչպես է Մխիթարյանն արժանացել Մոուրինյոյի վստահությանը
13:00, 6 Դեկտեմբեր 2016
ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական The Sun պարբերական գրում է, թե ինչ կերպ է Հենրիխ Մխիթարյանն արժանացել Ժոզե Մոուրինյոյի վստահությանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ըստ պարբերականի Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը պորտուգալացի մասնագետի վստահությանն արժանացել է հավելյալ մարզումների շնորհիվ, որի ընթացքում առավել շատ մկանային զանգված է ավելացրել: Մոուրինյոն տպավորվել է, որ Մխիթարյանը մարզվում է անգամ հանգստյան օրերին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում