Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Փաստաբան Սիմոն Ծատուրյանը Մոսկվայում մահացել Է դատական նիստի ընթացքում

Փաստաբան Սիմոն Ծատուրյանը Մոսկվայում մահացել Է դատական նիստի ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փաստաբան Սիմոն Ծատուրյանը մահացել Է Մոսկվայի Տիմիրյազեւյան դատարանում ավազակության քրեական գործով ընթացող նիստի ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

«Քրեական գործի քննության ժամանակ կողմերի բանավեճի փուլում Սիմոն Ծատուրյանն իրեն վատ Է զգացել: Նրա համար շտապ օգնություն են կանչել, եւ բժիշկները կես ժամ փորձել են նրան օգնել, բայց ապարդյուն»,- ասել Է մամուլի քարտուղարը:

Բժիշկները պարզել են, որ իրավաբանը մահացել Է սրտային անբավարարությունից:

Սիմոն Ծատուրյանը Մոսկվայի «Մեժտերիտորիալնայա» փաստաբանների կոլեգիայի անդամ Էր, իրավաբանը 66 տարեկան Էր: Իր կարիերայի ընթացքում նա մասնակցել Է մի քանի աղմկահարույց դատավարությունների, մասնավորապես, ներկայացրել Է տուժածների շահերը 2006 թականի մայիսին «Մոսկվա - Սոֆրինո» Էլեկտրագնացքում 19-ամյա Արթուր Սարդարյանի սպանության գործում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am