Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Ucom-ը նոր կայաններ է գործարկել Արագածոտնի և Շիրակի մարզերում

Ucom-ը նոր կայաններ է գործարկել Արագածոտնի և Շիրակի մարզերում

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ucom ընկերությունը նոյեմբերի ընթացքում շարժական կապի ծածկույթի ընդլայնման ու արդիականացման նպատակով գործարկել է 2 նոր կայաններ Արագածոտնի և Շիրակի մարզերում: Ավարտին են հասցվել կայանների տեղադրման նպատակով իրականացվող շինարարական աշխատանքները և ապահովվել է դրանց էլեկտրամատակարարումը: Այս ամենի շնորհիվ Ucom-ի բաժանորդները հնարավորություն են ստանում օգտվելու ոչ միայն շարժական կապի ավելի որակյալ ձայնային ծառայություններից, այլև անխափան կերպով և առանց ընդհատումների օգտագործելու առցանց քարտեզների բոլոր գործառույթները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Ucom ընկերության PR և հաղորդակցության նախագծերի բաժնից:

«Ինչպես և խոստացել էինք, Ucom ընկերությունը պարբերաբար տեղեկացնելու է ցանցի ընդլայնման և արդիականացման ուղղությամբ արվող բոլոր աշխատանքների վերաբերյալ: Այսօր գոհունակությամբ կարող ենք փաստել, որ մեր տեղադրած կայանների շնորհիվ Անիպեմզա, Թլիկ, Գետափ, Նորշեն համայնքներում, ինպես նաև H-17 միջհամայնքային ճանապարհին առկա է բարձր որակի շարժական կապ: Նշված համայնքների բնակիչներն ու իրենց հյուրերը, նաև երկիր ժամանած զբոսաշրջիկներն այժմ կարող են մշտապես կապի մեջ լինել իրենց մտերիմների հետ», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն՝ Հայկ Եսայանը:

Ucom-ը նախատեսում է շարժական ցանցի արդիականացումն ավարտին հասցնել 2017 թվականին և իր բաժանորդներին պարբերական կերպով կզեկուցի կատարված աշխատանքների մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am