Բակո Սահակյանն ընդունել է Արցախ այցելած մի խումբ ավստրիացի անոթաբանների
15:18, 6 Դեկտեմբեր 2016
ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 6-ին ընդունել է մեր հանրապետությունում գտնվող մի խումբ ավստրիացի անոթաբանների: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել ավստրիացի բժիշկներին Արցախ ժամանելու եւ իրենց փորձը կիսելու համար, ընդգծելով, որ այն մեծապես նպաստում է մեր հանրապետության առողջապահության ոլորտի զարգացմանը, եւ որակելով նրանց գործունեությունը որպես մարդասիրության ու բարեկամության վառ դրսեւորում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում