Վիգեն Սարգսյանը կարևորում է պաշտպանական բնագավառում Լեհաստանի հետ համագործակցությունը
ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն դեկտեմբերի 6-ին ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկիին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցությունը` հաշվի առնելով Իրաքում կոալիցիոն գործողությունների ընթացքում հայ և լեհ զինծառայողների համատեղ փորձը, ինչպես նաև ռազմական և ռազմատեխիկական համագործակցության բարձր մակարդակը:
Դեսպան Նովակովսկին իր հերթին կարևորել է հայ-լեհական համագործակցությունը պաշտպանական բնագավառում և հայտնել է համագործակցությունն ակտիվացնելու լեհական կողմի պատրաստակամությունը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում