Միացյալ Թագավորության արտգործնախարարը հանդիպել է Չավուշօղլուի հետ
10:34, 7 Դեկտեմբեր 2016
ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Բրյուսելում հանդիպել է Միացյալ Թագավորության իր գործընկեր Բորիս Ջոնսոնի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Կիպրոսի և Սիրիայի հարցը: Թվիթերյան էջում արած գրառման մեծ Միացյալ Թագավորության արտգործնախարարը նշել է, որ երկու երկրի միջև ամուր բարեկամությունը շարունակվում է:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում