Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Սիրիական զորքերը Հալեպում թունավոր նյութերի պահեստ են հայտնաբերել

Սիրիական զորքերը Հալեպում թունավոր նյութերի պահեստ են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիացի զինծառայողները Հալեպի Մասաքին Հանանո թաղամասը զինյալներից մաքրելու գործողության ընթացքում հայտնաբերել են պահեստ՝ թունավոր նյութերի պաշարներով, որոնք զինյալներն օգտագործել են գնդակոծումների ժամանակ: Այս մասին, ինչպեստեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է SANA լրատվական գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝«Ջեբհաթ Ֆաթհ աշ Շամ» (նախկին անվանումը՝ «Ջեբհաթ ան Նուսրա») խմբավորման ահաբեկիչները դպրոցներից մեկը վերածել Էին քիմիական ռազմամթերքի արտադրության արհեստանոցի:        

Նոյեմբերին նրանք Նեյրաբի (Հալեպի արեւելքում) եւ Մինյանի (Հալեպի արեւմուտքում) շրջանները երկու անգամ գնդակոծել են թունավոր նյութերով: Դրա հետեւանքով տուժել են տասնյակ խաղաղ բնակիչներ եւ զինծառայողներ, որոնք հիվանդանոց են տեղափոխվել շնչահեղձության նշաններով, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am