Հալեպում ռուս գնդապետ Է զոհվել
ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում ընդդիմության զինյալների կողմից Հալեպի արեւմտյան մասի բնակելի թաղամասերից մեկի գնդակոծման ընթացքում ստացած վերքերից մահացել Է ռուս գնդապետ Ռուսլան Գալիցկին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:
«Ծանր վիրավորվելու հետեւանքով հոսպիտալում վախճանվել Է գնդապետ Ռուսլան Գալիցկին: Ռուս զինվորական բժիշկները մի քանի օր շարունակ պայքարում Էին նրա կյանքի համար: Սպան վերքեր Էր ստացել «ընդդիմության» զինյալների կողմից Հալեպի արեւմտյան մասի բնակելի թաղամասերից մեկի հրետակոծության ընթացքում»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Ինչպես ճշտել են պաշտպանության նախարարությունում, Սիրիայում Գալիցկին առաջադրանքներ Էր կատարում ռուսաստանցի ռազմական խորհրդականների խմբի կազմում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում