Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

ԱՄՆ-ի Գերագույն դատարանը Samsung-ի կողմն Է բռնել Apple-ի հետ վեճում

ԱՄՆ-ի Գերագույն դատարանը Samsung-ի կողմն Է բռնել Apple-ի հետ վեճում

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Գերագույն դատարանը Samsung-ի կողմն Է բռնել արտոնագրերի խախտման շուրջն Apple-ի հետ վեճում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The International Business Times-ին: 

Գերագույն դատարանի ութ դատավորները գործը վերանայման են ուղարկել ստորադաս ատյան: Ավելի վաղ վերաքննիչ դատարանը վճռել Էր Samsung-ից 399 միլիոն դոլար բռնագանձել այն բանի համար, որ նրա արտադրանքի դիզայնը «պատճենում Է» iPhone-ին եւ դրանով իսկ խախտում Apple-ի արտոնագրերը: 

Apple-ը Samsung-ի դեմ հայց Էր հարուցել 2011 թվականին՝ պնդելով, որ ընկերությունը պատճենել Է ինչպես գործառական համակարգի դիզայնը (ինտերֆեյսը, իկոնների դասավորությունն աշխատանքային սեղանին), այնպես Էլ սմարթֆոնների ապարատային կողմը: Apple-ին հաջողվել Էր դատավարությունները Samsung-ից շահել երկու դատական ատյաններում, այն ժամանակ դատարաններն iPhone-ի հետ նմանություն Էին գտել կորեական արտադրողի 11 մոդելներում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am