Սիրիայի բանակը մեկ օրում եւս 10 թաղամաս է ազատագրել արեւելյան Հալեպում
16:27, 7 Դեկտեմբեր 2016
ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի կառավարական բանակը վերահսկում Է արեւելյան Հալեպի արդեն 45 թաղամաս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 7-ին «Ինտերֆաքս»-ին հայտնել են Սիրիայի հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնում:
«Անցած օրվա ընթացքում սիրիական կառավարական զորքերը զինյալներից ազատագրել են Հալեպ քաղաքի արեւելյան մասի եւս տասը թաղամաս»,-ասել Է կենտրոնի ներկայացուցիչը:
«Այսպիսով՝ ներկայում սիրիական զորքերի լիակատար հսկողության տակ են գտնվում արեւելյան Հալեպի արդեն 45 թաղամասեր, որոնք ավելի վաղ վերահսկվում Էին զինյալների կողմից»,-նշել են կենտրոնում:
Լուսանկարը` AFP
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում