Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Թրամփը «Տարվա մարդ» է դարձել Time հանդեսի վարկածով

Թրամփը «Տարվա մարդ» է դարձել Time հանդեսի վարկածով

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Time ամերիկյան հանդեսի վարկածով՝ 2016 թվականին «Տարվա մարդ» տիտղոսը ստացել Է ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է հրատարակության կայքում:

Մի քանի րոպե առաջ Դոնալդ Թրամփն իր Twitter-ում անուղղակիորեն հայտնել Էր, որ իրեն «տարվա մարդ» են ընտրել:

2016 թվականի վարկանիշի համառոտ թերթիկում տեղ Էին գտել 11 անվանակարգորդներ, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, բրիտանական Անկախությանի կուսակցության հիմնադիր Նայջել Ֆարաջը, ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը, Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը:

Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ, հանդեսի ընթերցողների վարկածով, «Տարվա մարդ» տիտղոսն ստացել Է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, նրա թեկնածությունը պաշտպանել Էր հրատարակության կայքում անցկացված առցանց քվեարկության մասնակիցների 19 տոկոսը:

Time հանդեսի վարկածով, «Տարվա մարդը» որոշվում Է ամեն տարի՝ սկսած 1927 թվականից: Ընդհուպ մինչեւ 1950 թվականը դափնեկիրներ Էին դառնում կոնկրետ անձնավորություններ, սակայն ավելի ուշ այդ կոչումն ստանում Էին նաեւ վերացական գործող անձինք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am