Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Իրանը կփոխի արժույթի անվանումը եւ կանցկացնի դենոմինացիա

Իրանը կփոխի արժույթի անվանումը եւ կանցկացնի դենոմինացիա

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի իշխանությունները մտադիր են երկրում դենոմինացիա անցկացնել եւ փոխել ազգային արժույթի անվանումը: Այդ մասին հայտնել Է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով IRNA իրանական պետական լրատվական գործակալությունը: Հաղորդագրության մեջ ասվում Է, որ նախարարների կաբինետն արդեն հավանություն Է տվել արժույթի անվանումը փոխելուն. ներկայիս ռիալին փոխարինելու կգա թումանը: Մեկ թումանը համարժեք կլինի 10 ռիալին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Իրանի ազգային արժույթը թուման Էր կոչվում մինչեւ 1930-ական թվականները: Այնուհետեւ երկրում անցկացվեց դրամական բարեփոխում, որի շրջանակներում մեկ թումանի դիմաց տալիս Էին 10 ռիալ: Բազմաթիվ իրանցիներ, սակայն, մինչեւ այսօր Էլ շարունակում են օգտվել հին տերմինաբանությունից, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am