Հայաստանում շաքարավազի և աղի արտադրություններն աճել են
19:19, 7 Դեկտեմբեր 2016
ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2016 թվականի հունվար-հոկտեմբերին արտադրվել է 54 հազար 119 տոննա շաքարավազ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները,նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այս ցուցանիշն աճել է 1,7 տոկոսով:
Աճել է նաև աղի արտադրությունը: 2016 թվականի հունվար-հոկտեմբերին այն կազմել է 22 հազար 137,9 տոննա: 2015 թվականի հունվար-հոկտեմբերի համեմատ այն աճել է 6,3 տոկոսով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում