Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Միքայել Մելքումյանը անհրաժեշտություն է համարում Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն

Միքայել Մելքումյանը անհրաժեշտություն է համարում Գագիկ Ծառուկյանի վերադարձը 
քաղաքականություն

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն անհրաժեշտություն է: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Նրա հեռանալուց հետո քաղաքական դաշտում այդ տեղը չլրացվեց, դրա համար ես մի անգամ էլ ասել եմ, որ Գագիկ Ծառուկյանի վերադարձն անհրաժեշտություն է: Դա նաև անհրաժեշտ է իշխանության չլճացման համար, որպեսզի իշխանությունը մրցունակ դառնա: Այս փուլում հարկավոր է քաղաքական մրցակցություն ապահովել, ինչը կապահովվի Գագիկ Ծառուկյանի վերադարձով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մելքումյանը:

Նա հավելեց, որ Ծառուկյանը կուսակցության հիմնադիրն է և դե ֆակտո առաջնորդը: «Կգլխավորի՞ նա մեր կուսակցության  ցուցակը, թե չէ,  ինքը կորոշի: Ես կարծում եմ, որ հայտարարությունը չի ուշանա, նա դրա մասին հայտարարությամբ հանդես կգա: Ես կարծում եմ, որ հենց Գագիկ Ծառուկյանն է գլխավորելու այն նախընտրական սխեման, որով մենք առաջնորդվելու ենք»,- եզրափակեց Մելքումյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am