Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Մթնոլորտն աննկարագրելի էր. Հենրիխ Մխիթարյան

Մթնոլորտն աննկարագրելի էր. Հենրիխ Մխիթարյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի կարծիքով, «Մանչեսթեր Յունայթեդ»-«Լիվերպուլ» խաղն անցավ աննկարագրելի մթնոլորտում:

«Մթնոլորտն աննկարագրելի էր: Շնոհակալություն երկրպագուներին, որ հավատում էին մեզ և երկրպագում մինչև վերջ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Մխիթարյանը:

Մխիթարյանի խոսքով, «կարմիր սատանաները» խաղավարտին փորձում էին նաև խփել երկրորդ գոլը: «1:1-ը վատ արդյունք չէ, մենք մնում ենք լավագույն քառյակին մոտ, և հաջորդ խաղերում էլ ամբողջովին պետք է ներդնել մեր ուժերը: Մենք ուշադրության կենտրոնում չենք պահում ռեկորդները, միայն ձգտում ենք հայտնվել լավագույն քառյակում»,-ասել է հայ կիսապաշտպանը:

Անգլիայի ֆուտբոլի առաջնության 21-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտում հյուրընկալել էր «Լիվերպուլ»-ին (1:1): Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը թիմի մեկնարկային կազմում էր, կարող էր աչքի ընկնել: Նա մասնակցեց ամբողջ խաղին: Այս ոչ-ոքիից հետո Ժոզե Մոուրինյոյի «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ունի 40 միավոր և դարձյալ 6-րդ տեղում է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am