Մերկելն աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա
12:20, 20 Հունվար 2017
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը փետրվարի սկզբին աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը` վկայակոչելով դիվանագիտական իր աղբյուրները:
Անկարայում Մերկելի հանդիպումների օրակարգում են լինելու փախստականների ճգնաժամի լուծումը, տարածաշրջանային խնդիրները, ահաբեկչության դեմ պայքարն ու տնտեսական հարցեր:
Գերմանիայի կանցլերը կհանդիպի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում