Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Նախորդ տարում գրանցվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 1008 դեպք

Նախորդ տարում գրանցվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 1008 դեպք

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախորդ տարվա ընթացքում ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները, համագործակցելով շահագրգիռ գերատեսչությունների հետ, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարի ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերել են 1008  հանցագործության դեպք: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից,  2015 թվականի նույն ժամանակահատվածի 932 դեպքի դիմաց:

 2016 թ. գրանցվել է վարչական իրավախախտումների 274 դեպք` 2015 թվականի 448 դեպքի դիմաց. նվազում՝ 38,8 տոկոսով: 

Նշված 1008 դեպքերից 527-ը թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի իրացման դեպքեր են: 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է 7.7 տոկոսով աճ:

 Ըստ իրականացված վերջին ուսումնասիրությունների` աշխարհում թմրամիջոցների ապօրինի սպառման և արտադրության իրավիճակը (ինչպես նաև դրանց ազդեցությունը մարդու առողջության վրա) էապես չի փոխվել: Կազմակերպված հանցավոր խմբերի բազմազանությունը և հանցավոր հարուստ կենսափորձը ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս լուրջ մարտահրավեր են իրավապահ մարմինների համար: Միաժամանակ աշխարհում արձանագրվել է կանաբիսի խմբի թմրամիջոցներ օգտագործելու արդյունքում բուժման կարիք ունեցող անձանց թվի աճ:

ՄԱԿ-ի 2014 թվականի «Թմրամիջոցների մասին» համաշխարհային զեկույցի համաձայն` երկրագնդի 15-64 տարեկան մոտ 250 միլիոն բնակիչ գոնե մեկ անգամ օգտագործել են արգելված թմրամիջոց: Ըստ զեկույցի` նախորդ հաշվետու տարվա համեմատ աշխարհում թմրամիջոցներ օգտագործող մարդկանց թվաքանակը աճել է մոտ 3 միլիոնով, սակայն հաշվի առնելով երկրագնդի բնակչության աճը` կարելի է եզրակացնել, որ թմրամիջոց օգտագործածների տեսակարար կշիռը մնացել է նույնը:

Թմրամիջոցների չարաշահման հետևանքով տարեկան մահանում է միջինը 200 հազար մարդ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am