Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Թմրամիջոցների շրջանառության համար նախորդ տարում պատասխանատվության է ենթարկվել 464 անձ

Թմրամիջոցների շրջանառության համար նախորդ տարում պատասխանատվության է 
ենթարկվել 464 անձ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախորդ տարի թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների հետ կապված հանցագործություններ կատարելու համար քրեական պատասխանատվության է ենթարկվել 464 անձ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, քրեական պատասխանատվության ենթարկվածներից 41-ը նախկինում դատապարտված անձինք են, 22-ը` օտարերկրացի, իսկ 3-ը` անչափահաս:

ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչությունից, ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո»-ից, «Փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից ստացված տեղեկությունների համաձայն` 2016 թվականին հանրապետության իրավապահ մարմինների կողմից թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների հայտնաբերման արդյունքում ապօրինի շրջանառությունից, ընդհանուր առմամբ, առգրավվել և փորձաքննության է ներկայացվել 19 կգ 700 գրամ տարբեր տեսակի թմրամիջոց, 33,6 գրամ հոգեմետ նյութ, 414,6 միլիլիտր պրեկուրսոր, 2015 թ. 12 ամիսներին համապատասխանաբար՝ 58 կգ 4 գրամ թմրամիջոց, 103,7 գրամ հոգեմետ նյութ, 664,8 միլիլիտր պրեկուրսոր: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am