Ձնահյուսի տակ հայտնված իտալական հյուրանոցում վեց փրկվածների են գտել. Repubblica
15:28, 20 Հունվար 2017
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վեց փրկվածներ են հայտնաբերվել Իտալիայի կենտրոնական մասի այն հյուրանոցում, որը հայտնվել Էր ձնահյուսի տակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Repubblica հրատարակությունը:
Մարդկանց տարհանման համար պատահարի վայր են ուղարկվել փրկարար ուղղաթիռներ:
Հունվարի 18-ին Իտալիայի կենտրոնական մասում տեղի են ունեցել ստորգետնյա ուժգին ցնցումներ, ինչից հետո ձնահյուս Է իջել Աբրուցոյի տարածաշրջանի լեռներում: Այն իր տակ Է առել այն հյուրանոցը, որտեղ այդ պահին գտնվում Էր 34 մարդ՝ 22 կենվորներ, ութ աշխատակիցներ եւ չորս հյուրեր:
Ողբերգության վայրում որոնողական աշխատանքները շարունակվում են, փրկարարները փլատակներից արդեն դուրս են բերել զոհվածների չորս մարմիններ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում