Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Ռուսաստանը մտադիր է Հայաստանին Sukhoi SuperJet 100 ինքնաթիռներ մատակարարել

Ռուսաստանը մտադիր է Հայաստանին Sukhoi SuperJet 100 ինքնաթիռներ մատակարարել

 

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը կարող Է հինգ տարվա ընթացքում Հայաստանին մատակարարել մոտ 10 Sukhoi SuperJet 100 ինքնաթիռ, 2019 թվականին առաջին մատակարարումները կարող են կազմել երկուսից մինչեւ չորս օդանավ: Այդ մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովը: 
«Խոսքը վերաբերում Է հինգ տարվա ընթացքում ընդհանուր առմամբ տասից ոչ ավելի ինքնաթիռների մատակարարմանը: Սկզբում կմատակարարվի երկուսից մինչեւ չորս ինքնաթիռ: Եթե այս տարի մենք կազմենք համապատասխան ծրագիր, դրա համար լուծում գտնենք, ապա, հաշվի առնելով արտադրության ցիկլը, մատակարարումը լավագույն դեպքում կսկսվի 2018 թվականի վերջին-2019-ի սկզբին: Կարծում եմ՝ ավելի իրատեսական կլինի 2019 թվականը, որովհետեւ թե՛ 2017, թե՛ 2018 թվականի պլանները կատարված են պատվերների եւ համալրող մասերի մատակարարման տեսանկյունից»,-պատմել Է նախարարը:
Sukhoi SuperJet 100-ը ռուսական մերձմայրուղային մարդատար հանրանավ Է 98 ուղեւորների մինչեւ 4,4 հազար կիլոմետր տեղափոխելու համար: Ինքնաթիռն առաջին թռիչքն իրականացրել Է 2008 թվականի մայիսին, առեւտրային շահագործման Է հանձնվել 2011 թվականին: Ինքնաթիռը հավաքվում Է Ամուրի Կոմսոմոլսկ քաղաքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am