ԼՂՀ քաղաքացիները կկարողանան մասնակցել սահմանադրական հանրաքվեին ՀՀ-ում մշտական ներկայացուցչությունում
14:31, 17 Փետրվար 2017
ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության Մշտական ներկայացուցչությունը հայտնում է, որ փետրվարի 20-ին կայանալիք Արցախի Հանրապետության սահմանադրության հանրաքվեին Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի քաղաքացիները կարող են մասնակցել Մշտական ներկայացուցչությունում կազմավորված Ե/1 տեղամասում՝ ժամը 08:00-20:00:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում