Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Թուրքիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ

Թուրքիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հարցում թուրքական իշխանությունների վերջին հայտարարությունների առնչությամբ Թեհրանում Թուրքիայի դեսպանը կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

Պաշտոնական Թեհրանը դեսպան Ռըզա Հաքան Թեքինին իր խիստ դիտողություններն է արել` կապված Բահրեյնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Մյունխենում արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունների հետ:

«Թուրքիայի հարցում համբերատարություն ենք դրսևորում, սակայն մեր համբերությունն էլ սահման ունի: Եթե մեր թուրք ընկերները կրկնեն նման հայտարարությունները, մենք էլ չենք լռի և կփոխադարձենք»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է Իրանի ԱԳՆ խոսնակը:

Էրդողանը Բահրեյն կատարած այցի ժամանակ քննադատել էր Իրանին` ասելով, թե այդ երկիրն Իրաքում և Սիրիայում «պարսկական ազգայնականության» քաղաքականություն է վարում: Նմանօրինակ հայտարարություն էր արել նաև Չավուշօղլուն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am