Թուրքիայի զինված ուժերում հանվել է գլխաշոր կրելու արգելքը
14:26, 22 Փետրվար 2017
ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի զինված ուժերում հանվել է գլխաշոր կրելու արգելքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունում արված նոր կարգադրության համաձայն` այսուհետ գլխաշոր կրելու իրավունք են ստանալու զինված ուժերի գլխավոր շտաբում, ինչպես նաև բանակային ստորաբաժանումներում ծառայող կին սպաները, ենթասպաները, ինչպես նաև ռազմական ուսումնարանի ուսանողները:
Թուրքիայի զինված ուժերում գլխաշոր կրելու արգելքը սահմանվել էր հանրապետության հիմնադրման օրվանից (1923 թվական) ի վեր: Ուշագրավ է, որ որոշ լրատվամիջոցներ կատարվածը հաղորդել են «Մի ժամանակաշրջանի ավարտը» խորագրով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում