Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են բլոգեր Լապշինին

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են բլոգեր Լապշինին

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում այցելել են Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է նրա կինը` Եկատերինան:

«Սաշան առողջ է և «ապրում է» նորմալ պայմաններում: Առանց հարևանների: Ամենակարևորն այն է, որ նրա ոգին չի լքել իրեն և ի տարբերություն այն օրվա, երբ նա ժամանել էր Բաքու, վերականգնվել է նրա լավատեսությունը: Դա հիանալի է, քանի որ միայն այդպես է հնարավոր վերապրել այդ ամբողջ անհեթեթությունը»,- նշել է նա:

Եկատերինան տեղեկացրել է, որ ներկայում գլխավոր դատախազությունը նրան արգելել է զանգեր կատարել, սակայն ԿԽՄԿ ներկայացուցիչները հայտնել են, որ, հավանաբար, շուտով այդ արգելքը կհանվի:

Լապշինի կինը հայտնել է նաև, որ հետաքննության ընթացքը գաղտնի է պահվում:

Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվեր Ադրբեջան:

Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել է Մինսկից Բաքու` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:

Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am