Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Տարվա կտրվածքով Հայաստանն արտահանման և արդյունաբերության զգալի աճ կունենա. Կարայան

Տարվա կտրվածքով Հայաստանն արտահանման և արդյունաբերության զգալի աճ 
կունենա. Կարայան

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը կկարողանա այս տարի ապահովել պետական բյուջեի հիմքում դրված 3.2 տոկոս տնտեսական աճը: ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: «Առնվազն այն 3.2 տոկոսը, որ մենք պետական բյուջեի հիմքում դրել ենք, կապահովվի, բայց տնտեսական աճի վրա ազդեցության գործոնները շատ են, այդ թվում՝ գյուղատնտեսության ոլորտը, շինարարության ոլորտը, իսկ գյուղատնտեսության ոլորտը, ինչպես գիտեք, կախված է բնակլիմայական պայմաններից ևս»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Կարայանը:

Նախարարը հայտնեց, որ այս տարվա հունվարին արձանագրվել է 35 տոկոս արտահանման աճ՝ նախորդ տարվա հունվարի համեմատ, միաժամանակ նաև կա արդյունաբերության 12 տոկոսանոց աճ, որը շատ ոգևորիչ է։ «Այսինքն՝ այն ուղղությունները, որ հայտարարում էինք և այն նախադրյալները, որ ստեղծում էինք, հիմա արդեն թվերով այդ ցուցանիշներն արտահայտում ենք»,-ընդգծեց Կարայանը:

Հարցին, թե այդ ցուցանիշները տարվա վերջում ՀՆԱ-ի աճի վրա ի՞նչ ազդեցություն կունենան, Կարայանն ասաց. «Բնականաբար, դրական, բայց դեռ տարին նոր է սկսել, և կարող եմ ասել, որ մեր կանխատեսումները կայանում են նրանում, որ արդյունաբերության առնվազն 6-7 տոկոս  աճ նաև տարվա վերջում կարձանագրենք։ Ես ուզում եմ խոսել այն թվերի մասին, որը մենք առնվազն կարձանագրենք: Միջինում առնվազն 20-30 տոկոս արտահանման աճ մենք տարեկան կտրվածքով կունենանք»,- եզրափակեց Կարայանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am