Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Կառավարությունը հավակնում է այս տարվա համար խոստացած 3.2 տոկոս տնտեսական աճից ավելի բարձր ցուցանիշ արձանագրել

  Կառավարությունը հավակնում է այս տարվա համար խոստացած 3.2 տոկոս 
տնտեսական աճից ավելի բարձր ցուցանիշ արձանագրել

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը հավակնում է 2017թ. համար խոստացված 3.2 տոկոս տնտեսական աճի փոխարեն մի փոքր ավելի բարձր ցուցանիշ ապահովել: ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: «Մենք ասել ենք, որ առնվազն 3.2 տոկոս տնտեսական աճ ապահովելու ենք: Առաջին ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը 6.5 տոկոս է: Ես կարծում եմ, որ այս պարագայում այդ 3.2 տոկոս աճը հաղթահարելի է: Մենք հավակնում ենք, որ 3.2 տոկոսից մի փոքր բարձր լինի ցուցանիշը, եթե իհարկե արտաքին աշխարհից բացասական ազդակներ չլինեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նախարարը:

Հարցին, թե ինչի՞ հաշվին կարող է ավելի բարձր ցուցանիշ լինել, Վարդան Արամյանը պատասխանեց. «Այն քայլերի հաշվին, որ մենք իրականացնում ենք: Օրինակ, դուք տեսաք, որ այսօր կառավարությունում հաստատվեց մի ծրագիր, որը ենթադրում է  պետական բյուջեի եկամուտների զիջում տնտեսավարողներին , որպեսզի նրանք ավելի թեթև լինեն իրենց կանխիկ հոսքերում և կարողանան իրենց ներդրումային ծրագրերը իրականացնել»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am