ԵԽԽՎ 32 հոգանոց պատվիրակությունը Հայաստանում կհետևի խորհրդարանական ընտրություններին
15:16, 23 Փետրվար 2017
ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունները դիտարկելու նպատակով Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովից Հայաստան կուղարկվի 32 անդամից բաղկացած պատվիրակություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ԵԽԽՎ պաշտոնական կայքը:
Մինչ այդ, Հայաստան է ժամանել ԵԽԽՎ պատվիրակությունը, որի կազմում են Լիլիան Մորի-Պասքիեն, Ինգեբյորգ Գոդսկեսենը և Ադել Գամբարոն: Հայաստանում խորհրդարանականների, միջազգային կազմակերպությունների, դիվանագիտական ներկայացուցչությունների, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպումների արդյունքներով ԵԽԽՎ պատվիրակության անդամները կհրապարակեն հայտարարություն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում