Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Լևոն Զուրաբյանը ներկայացրեց ընդդիմադիր դաշտում լայն դաշինքի ձևավորման գործընթացի ձախողման պատճառները

Լևոն Զուրաբյանը ներկայացրեց ընդդիմադիր դաշտում լայն դաշինքի ձևավորման 
գործընթացի ձախողման պատճառները

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը բացատրեց, թե ինչու Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին ընդառաջ չհաջողվեց ստեղծել միասնական ընդդիմադիր բևեռ, որը կարող էր այլընտրանք հանդիսանալ իշխանությանը: Փետրվարի 24-ին լրագրողների հետ հանդիպմանը Լևոն Զուրաբյանն ընդգծեց, որ առաջին հերթին ինչ-ինչ պատճառներով չկար այն կենտրոնը, որի շուրջ կարող էր համախմբվել ընդդիմադիր դաշտը: «Սակայն ամեն դեպքում մենք դրական ենք արձագանքել քաղաքական ուժերից եկող առաջարկին միասնական ընդդիմադիր դաշինք ստեղծելու վերաբերյալ: Մենք առաջարկ ենք ստացել «Ժառանգություն» կուսակցությունից, այլ քաղաքական ուժերից և, չնայած այն հանգամանքին, որ կասկածանքով ենք վերաբերվել նման հնարավորությանը, տվել ենք մեր համաձայնությունը սկսել բանակցություններ ընդդիմադիր լայն դաշինք ձևավորելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Զուրաբյանը:

Նա հավելեց, որ դրանից հետո ընդդիմադիր դաշտում սկսվել են սեպարատ բանակցություններ, որոնց արդյունքում ձևավորվել են մի քանի փոքր դաշինքներ: «Այս պարագայում մեզ համար արդեն պարզ էր, որ լայն դաշինք ձևավորել հնարավոր չէ, և մենք որոշում ընդունեցինք ընտրություններին գնալ Հայաստանի ժողովրդական կուսակցության հետ դաշինքով»,- ընդգծեց պատգամավորը` հավելելով, որ ձևավորված փոքր ընդդիմադիր դաշինքները չեն կարող կյանքի կոչել իրենց նպատակները, ինչը կարելի էր անել ընդդիմադիր դաշտի լայն կոնսոլիդացիայի պարագայում:

Նրա խոսքով` այս պարագայում ավելի կարևոր է, որպեսզի իրենք հանրությանը հստակ ներկայացնեն այն ծրագիրը, որով գնում են ընտրությունների, քան արհեստական փորձեր ձեռնարկել ինչ-որ դաշինքներում ներգրավվելու:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am