Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

ՌԴ քաղաքացիների առանց արտոնագրերի այցելությունների մասին համաձայնագիրը մեծ թվով զբոսաշրջիկներ կբերի Հայաստան

ՌԴ քաղաքացիների առանց արտոնագրերի այցելությունների մասին համաձայնագիրը 
մեծ թվով զբոսաշրջիկներ կբերի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության  քաղաքացիների ընդամենը 10%-ն ունի արտասահմանյան անձնագիր: Ռուսաստանից ներքին անձնագրերով Հայաստան մուտք գործելու թույլտվությունը մեր երկիր կբերի մեծ թվով զբոսաշրջիկների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը:

Նրա խոսքով` նոր հնարավորություններ են ստեղծվում Հայաստանը զբոսաշրջիկների համար ավելի գրավիչ դարձնելու համար: «2016 թվականին Ռուսաստանից Հայաստան են ժամանել 453 հազար  572 զբոսաշրջիկ:  2015 թվականին այդ թիվը կազմել էր 443 հազար»,- ասաց նա:

«ԼՈՌԵ» զբոսաշրջային կազմակերպությունների խմբի հիմնադիր Վլադիմիր Գևորգյանի խոսքով էլ` Ռուսաստանի քաղաքացին «ծախսող» զբոսաշրջիկ է: Նա մինչև վերջին դրամը թողնում է տվյալ երկրում: Նա մի զավեշտալի դեպք հիշեց: «Արարատի կոնյակի գործարանում ռուս զբոսաշրջիկները մինչ 1000-2000 ԱՄՆ դոլարի գնումներ են կատարել, ապա ունեցել բեռի տեղափոխման խնդիր: Ռուս զբոսաշրջիկն իր հետ կբերի նաեւ գումարային հոսք»,-հավելեց բանախոսը:

ՀՀ կառավարությունը հունվարի 19-ին համաձայնություն էր տվել «2000 թ. սեպտեմբերի 25-ի՝ ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ՀՀ քաղաքացիների և ՌԴ քաղաքացիների առանց արտոնագրերի այցելությունների մասին համաձայնագրում հայտագրերի փոխանակման ձևով փոփոխություններ կատարելու մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագրում կատարվող փոփոխությունը ՌԴ քաղաքացիների համար նախատեսում է ՌԴ քաղաքացու անձնագրով (ներքին անձնագիր) ՀՀ տարածք մուտքի, ելքի, գտնվելու և տեղաշարժվելու հնարավորություն: Փոփոխությունը ոչ միայն կդյուրացնի ՌԴ քաղաքացիների՝ ՀՀ տարածք այցելությունների ռեժիմը, այլև կխթանի զբոսաշրջության, երկկողմ տնտեսական, առևտրային, գիտատեխնիկական, մշակութային և այլ ոլորտներում կապերի զարգացում:

Որոշման ուժի մեջ մտնելու օրն իսկ «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել ներքին անձնագրերով ՌԴ 20 քաղաքացի, իսկ «Շիրակ» օդանավակայան՝ 7 քաղաքացի։ 

 




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am