Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Մեկնարկում Է Ռիո դե Ժանեյրոյի հռչակավոր կառնավալը

Մեկնարկում Է Ռիո դե Ժանեյրոյի հռչակավոր կառնավալը

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում պաշտոնապես բացվում Է հռչակավոր կառնավալը: Ավանդական արարողության շրջանակներում քաղաքի խորհրդանշական, փայլուն քարերով զարդարված բանալին կհանձնեն Մոմո թագավորին՝ տոնի տիրոջը, որի դերի համար հատուկ ժյուրին ամեն տարի ընտրում Է բարձրահասակ եւ գեր տղամարդու, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հանդիսավոր իրադարձությանը կմասնակցեն այդ ներկայացման կուլտուրայի համար եւս մի քանի կարեւոր գործող անձեր: Խոսքը վերաբերում Է, մասնավորապես, կառնավալի թագուհուն, որը կհայտնվի առաջին եւ երկրորդ արքայադուստրերի ուղեկցությամբ:

Թեեւ կառնավելը պաշտոնապես բացվում Է փետրվարի 24-ին, Ռիո դե Ժանեյրոն արդեն երկու շաբաթ Է, ինչ ապրում Է երաժշտության, պարերի եւ զվարճության մթնոլորտում: Բանն այն Է, որ, ըստ ստեղծված ավանդույթի՝ դեռ նախքան «լիազորությունները» Մոմո թագավորին հանձնելը, քաղաքի պողոտաներում, առափնյակներում եւ հրապարակներում տեղի են ունենում զգեստավորված շքերթներ:

Եվ այնուամենայնիվ Ռիո դե Ժանեյրոյում կառնավալի կենտրոնական իրադարձությունը, որը նրան հռչակել Է ամբողջ աշխարհում, մրցույթն Է՝ սամբայի դպրոցների շքերթը, որը տեղի Է ունենում քաղաքի կենտրոնում՝ «Մարքիզ դե Սապուկաի» սամբոդրոմում, որը 700 մետր հրապարակով ձգվում Է երկկողմանի տրիբունաներով: 
Յուրաքանչյուր կոլեկտիվի ելույթ կգնահատի ժյուրին, որը բաղկացած Է հայտնի հասարակական գործիչներից, երաժիշտներից, արտիստներից, նկարիչներից, ճարտարապետներից եւ լրագրողներից:  
Ամեն տարի կառնավալը Բրազիլիայի բյուջե լրացուցիչ եկամուտ Է բերում զբոսաշրջիկների թվի զգալի մեծացման հաշվին: Ինչպես սպասվում Է, բացվող տոնը բացառություն չի լինի: Riotur ընկերության, որը Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետարանի կառույցն Է, նախագահ Մարսելու Ալվիսի կանխատեսումներով՝ 2017 թվականին այս քաղաքում կառնավալ կայցելի ավելի քան 1,1 միլիոն զբոսաշրջիկ: Տոնի հյուրերի՝ ինչպես զբոսաշրջիկների, այնպես Էլ տեղացի բնակիչների ընդհանուր թիվը պետք Է կազմի 5 միլիոն՝ 10 տոկոսով ավելի, քան մեկ տարի առաջ:      
Նրա խոսքով՝ զբոսաշրջիկները եւ տեղացի բնակիչները, ովքեր կայցելեն կառնավալ, միագումար կերպով քաղաքին կբերեն 3 միլիարդ ռեալի (շուրջ 967 միլիոն դոլարի) չափով եկամուտ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am