Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արցախի ՊԲ-ն հեգնանքով է արձագանքել ադրբեջանական հերթական ապատեղեկատվությանը

  Արցախի ՊԲ-ն հեգնանքով է արձագանքել ադրբեջանական հերթական 
ապատեղեկատվությանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը արձագանքել է ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  Արցախի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել, որում հեգնանքով արձագանքել  է ադրբեջանական կողմի տարածած հերթական կեղծիքին:

«Ադրբեջանական ագիտպրոպից քիչ առաջ հայտնի դարձավ, որ հայկական կողմն «ամեն օրվա պես»  ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ և «ամեն օրվա պես» հետ շպրտվել, սակայն... մեկ տարբերությամբ՝ այս անգամ «հակադիվերսիոն օպերացիան» անձամբ ղեկավարել է նույն ինքը՝ նախկին զինկոմ, նույն ինքը՝ նախկին ոստիկանապետ, իսկ այսօր արդեն պաշտպանության նախարար (համատեղության կարգով նաև՝ հակադիվերսիոն խմբի հրամանատար) Զաքիր Հասանովը… Մաշալլա...»,- գրել է Սենոր Հասրաթյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am