Սիրիացի օպերատորին չեն թույլատրել ներկա գտնվել «Օսկար»-ի արարողությանը
14:31, 25 Փետրվար 2017
ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիացի օպերատոր Խալիդ Խատիբին չեն թույլատրել ներկա գտնվել «Օսկար»-ի արարողությանը: Նա աշխատել է «Սպիտակ սաղավարտներ» ֆիլմի վրա, որն էլ առաջադրված է «Օսկար» մրցանակաբաշխությունը, հաղորդում է Associated Press-ը:
Օպերատորը պետք է Լոս-Անջելես գար Ստամբուլից` Turkish Airlines-ին պատկանող ինքնաթիռով, սակայն վերջինիս մոտ հայտնաբերել են թղթաբանական խնդիրներ:
«Սպիտակ սաղավարտներ» ֆիլմը պատմում է Սիրիայի պատերազմի մասին: Այն «Օսկարին» ներկայացվել էր «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում, հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Gazeta.ru-ն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում