Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Օլանդը Թրամփին հորդորել է բարեկամ երկրի նկատմամբ չցուցաբերել անվստահություն

Օլանդը Թրամփին հորդորել է բարեկամ երկրի նկատմամբ չցուցաբերել 
անվստահություն

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին կոչ է արել Ֆրանսիային չվերաբերվել անվստահությամբ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը:

Թրամփն ուրբաթօրյա ելույթներից մեկում հիշատակել է իր ընկել Ջիմին, ով 5 տարի չի այցելում Փարիզ, քանի որ «Փարիզն այլևս Փարիզը չէ», չնայած նա նախկինում պարբերաբար այցելել է:

«Անգամ փոքր անվստահության ցուցադրությունը բարեկամ երկրի նկատմամբ լավ չէ…Դա այն չէ, որ ես անում եմ բարեկամ երկրի նկատմամբ, և ես կոչ եմ անում ԱՄՆ նախագահին այդպես չանել Ֆրանսիայի նկատմամբ»,- Օլանդի խոսքն է մեջբերել գործակալությունը:  

Ավելի վաղ ԱՄՆ առաջնորդին արձագանքել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն: Նա լուսանկարվել է Միկի Մաուսի և նրա ընկերուհի Մինիի հետ ու այն տեղադրել թվիթերյան իր միկրոբլոգում, որպեսզի հերքի Թրամփի՝ Փարիզի կողմից զբոսաշրջային հետաքրքրություները կորցնելու մասին խոսքը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am