ԿԸՀ-ն հրապարակել է ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրական ցուցակները
ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մինչ այդ ԿԸՀ-ն արտահերթ նիստի ընթացքում որոշում էր կայացրել գրանցել ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերի համամասնական և տարածքային ցուցակները:
Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ, որոնցից 5-ը կուսակցություն են,, 4-ը` դաշինք: Ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Հայկական վերածնունդ»-ը, «Ազատ դեմոկրատներ»-ը և Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, «Ծառուկյան», «Ելք», ՀԱԿ-ՀԺԿ և «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում