Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

ԿԸՀ-ն հրապարակել է ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրական ցուցակները

ԿԸՀ-ն հրապարակել է ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրական 
ցուցակները

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Ազգային  ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մինչ այդ  ԿԸՀ-ն արտահերթ նիստի ընթացքում որոշում էր կայացրել գրանցել ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերի համամասնական և տարածքային ցուցակները:

Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ, որոնցից 5-ը կուսակցություն են,, 4-ը` դաշինք: Ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել  ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Հայկական վերածնունդ»-ը,  «Ազատ դեմոկրատներ»-ը  և Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, «Ծառուկյան», «Ելք», ՀԱԿ-ՀԺԿ և «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am