Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Ադրբեջանական կողմը կրակ է արձակել ՀՀ պետական սահմանի ուղղությամբ՝ խաղաղ բնակչությանը պատճառելով նյութական վնաս

Ադրբեջանական կողմը կրակ է արձակել ՀՀ պետական սահմանի ուղղությամբ՝ խաղաղ 
բնակչությանը պատճառելով նյութական վնաս

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական կողմը Բաղանիս համայնքի մոտակայքում Հայաստանի պետական սահմանին գտնվող հայկական դիրքերի թիկունքի արոտավայրերի ուղղությամբ կրակոցներ է արձակել: «Արմենպրես»-ի հետ զրույցում   ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ կրակոցների արդյունքում երկու կով է սատկել: «Դիրքերը չեն տուժել»,-ասաց նա:

Փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am