Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են Պաղեստինի նախագահին

ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են Պաղեստինի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Յեղափոխական Դաշնակցության բյուրոյի անդամ Բենիամին Պչաքճյանը և ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունին հանդիպել են Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ` ընդառաջելով նախագահի հրավերին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՅԴ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ հանդիպմանը ներկա էին նաև Անասին ընկերակցող պատվիրակության անդամները:

Հանդիպմանը նախագահ Աբասն անդրադարձել է հայ և պաղեստինցի ժողովուրդների պայքարի նմանությանը, ինչպես նաև պաղեստինյան դատի նկատմամբ հայ ժողովրդի ու հատկապես ՀՅ Դաշնակցության ցուցաբերած զորակցությանը:

Հանդիպման ավարտին Բագրատունին շեշտել է, որ ՀՅ Դաշնակցության համար բռնագրավողին դիմադրելը սրբազան դատ է, և թե պաղեստինցի, թե հայ ժողովուրդներն ունեն իրավազրկվածի նույն վիճակն ու պայքարելու նույն հաստատակամությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am