Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ
ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 27-ից մարտի 3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում՝ մառախուղ:
Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 27-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,Երևան քաղաքում փետրվարի 27-ից մարտի 3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, կդիտվի մառախուղ:
Կանխատեսված տաք օդային զանգվածների ներթափանցման արդյունքում փետրվարի 25-ի ցերեկը Բագրատաշենում օդի ջերմաստիճանը հասել է +20, Իջևանում և Կապանում՝ +17, բոլոր լեռնային մարզերում՝ 0…+5, նույնիսկ Աշոցքում գրանցվել է դրական ջերմաստիճան՝ +1, Երևանի բարձրադիր գոտում՝ մինչև +5:
Արարատյան դաշտում նկատվում է բացառիկ երևույթ, որն ըստ մեր դիտարկումների՝ արխիվում տարվա այս ժամանակահատվածի հետ համեմատած, չի գրանցվել վերջին 100 տարիների ընթացքում:
Տաք օդային հոսանքների և երկրի մակերևույթի սառը օդի շփումից կրկին առաջացել է մառախուղ, որը թույլ չի տալիս արեգակնային էներգիայի ներհոսքը դեպի Արարատյան գոգավորություն, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը ցերեկը չի բարձրանում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում