Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Այս խնդրում ելակետային է ԼՂ-ի ժողովրդի ազատ կամարտահայտությամբ իր ապագան որոշելու իրավունքը. ՀՀ Նախագահ

 Այս խնդրում ելակետային է ԼՂ-ի ժողովրդի ազատ կամարտահայտությամբ իր ապագան 
որոշելու իրավունքը. ՀՀ Նախագահ

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ոչ միայն հռչակված է միջազգային հիմնարար փաստաթղթերում, այլև վաղուց արդեն ճանաչված և ամրագրված է հակամարտությամբ զբաղվող միակ մասնագիտացված կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բազմաթիվ հայտարարություններում: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ համատեղ ասուլիսի ընթացքում նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ասել է թե սա ոչ միայն Հայաստանի, այլև միջազգային հանրության հավաքական ընկալումն է հարցի շուրջ: Մենք շնորհակալ ենք խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ ԵՄ հավասարակշռված դիրքորոշման համար, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին վստահելու և աջակցելու համար»,- ընդգծել է ՀՀ Նախագահը: 

Սերժ Սարգսյանը և Դոնալդ Տուսկը վերահաստատել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ռազմական լուծում չունի:

Սերժ Սարգսյանի խոսքով` որքան էլ հայկական կողմը պատրաստ է խելամիտ փոխզիջումների, այնուամենայնիվ այս խնդրում ելակետային է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտությամբ իր ապագան որոշելու իրավունքը: «Այստեղ որևէ այլ մոտեցում չի կարող լինել»,- շեշտեց ՀՀ Նախագահը:

«Եվ վերջում ուզում եմ ասել, որ Եվրամիությունը քաղաքակիրթ հարաբերություններ կառուցելու ուսանելի պատմություն է՝ իր հիմքում դրված փիլիսոփայությամբ ու գաղափարով: Եվրամիությունը հարևանների միջև առկա խնդիրները միասնաբար հաղթահարելու ու դրա հիմքի վրա հաջողություն կառուցելու պատմություն է, ինչի կարիքն այսօր մենք այնքան ունենք: Մենք ըստ արժանվույն գնահատում ենք այս ձեռքբերումը և պատրաստ ենք ձեզ հետ միասին պահպանելու և փայփայելու այն»,- ամփոփել է Սերժ Սարգսյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am