Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

«Գարուն» ամսագիրը նշում է ստեղծման 50-ամյակը

«Գարուն» ամսագիրը նշում է ստեղծման 50-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարիներ շարունակ հայ ընթերցողի սիրելի և անբաժան ուղեկիցը՝ «Գարուն»-ը, մարտի 1-ին դառնում է 50 տարեկան: 2016 թվականին շուրջ մեկամյա ընդմիջումից հետո վերահրատարակված ամսագիրը այլևս հասանելի կլինի ընթերցողների համար նաև համացանցային տիրույթում:

«Այս տարի պատրաստվում ենք ամսագրի էլեկտրոնային կայքը ստեղծել, որը յուրահատուկ տեղ կզբաղեցնի նաև մերօրյա գրական էլեկտրոնային կայքերի տիրույթում: Դրա միջոցով հնարավոր կլինի անմիջական շփում ապահովել ընթերցողների և ժամանակակից գրականության ներկայացուցիչների միջև: Կանցկացվեն նաև տարբեր միջոցառումներ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիր, բանաստեղծ Աշոտ Գաբրիելյանը:

Խմբագիրը շատ կարևորեց ամսագրի թվայնացման հարցը և ընդգծեց, որ տարվա ընթացքում թվայնացվելու են «Գարուն» ամսագրի բոլոր համարները և գործընթացն արդեն սկսվել է:

Ամսագրի 50-ամյակի կապակցությամբ վավերագրական ֆիլմ է նկարահանվելու, որում անդրադարձ կլինի «Գարուն»-ի անցած պատմությանը: Կինոնկարի պրեմիերային հրավիրվելու են և’ հին, և’ նոր գարունականները:

«Գարուն» ամսագրում տպագրվել են երիտասարդ այնպիսի ստեղծագործողների գործեր, որոնք ժամանակի ընթացքում հայ գրական, մշակութային կյանքում մեծ դերակատարություն են ունեցել:

Աշոտ Գաբրիելյանը կարևորեց այն, որ միտումը պահպանվել է մինչ օրս և իրենք հավատարիմ են մնում իրենց սկզբունքներին, խրախուսում բոլոր նրանց, ովքեր ասելիք ունեն:

«Գարունի» գլխավոր խմբագիրն առանձնակի շեշտում է նախկին խմբագրապետերի՝ Վարդգես Պետրոսյանի, Անժիկ Հակոբյանի, Մերուժան Տեր Գուլանյանի, Լևոն Անանյանի ու Վարուժան Ավյազյանի հսկայական ներդրումը ամսագրի կայացման գործում, որի միջոցով հայտնի են դարձել գրական ոլորտի այնպիսի ներկայացուցիչներ, ինչպիսիք են  Հրաչյա Սարուխանը, Հակոբ Մովսեսը, Էդվարդ Միլիտոնյանը, Դավիթ Հովհաննեսը,  Հովհաննես Գրիգորյանը, Մուշեղ Գալշոյանը և այլք:

Խմբագիրը շեշտեց, որ իրենք փորձում են դիմակայել ներկայիս մարտահրավերներին, չկորցնել «Գարուն»-ին բնորոշ դեմքն ու դիմագիծը, հավատարիմ ընթերցողներին և ընդլայնել նրանց շրջանակը:

«Գարուն» գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական անկախ ամսագիրը տպագրվել է Երևանում 1967 թվականից։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am