Լոնդոնի Sotheby՚s-ի աճուրդում վաճառքներից հասույթի ռեկորդ Է սահմանվել
13:48, 2 Մարտ 2017
ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Sotheby՚s աճուրդային տունը մարտի 1-ի երեկոյան հասույթի բացարձակ ռեկորդ Է սահմանել: Ինչպես հայտնել Է Sotheby՚s-ի մամուլի ծառայությունը, իմպրեսիոնիզմի եւ մոդեռնիզմի ոճի արվեստի ստեղծագործությունների վաճառքից ստացվել Է 194,7 միլիոն ֆունտ ստեռլինգ կամ 240,8 միլիոն դոլար: «Դա ամենաբարձր գումարն Է երբեւԷ Լոնդոնում անցկացված ցանկացած աճուրդի համար»,- ասված Է Sotheby՚s-ի հաղորդագրույան մեջ, որն ստացվել Է ՏԱՍՍ-ում:
Աճուրդային տունը նաեւ ուշադրություն Է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հիշյալ աճուրդում հինգ լոտեր վաճառվել են 10 միլիոն ֆունտ ստեռլինգը (12,3 միլիոն դոլարը) գերազանցող գնով: Դրանցից ամենաթանկը եղել ավստրիացի հռչակավոր գեղանկարիչ Գուստավ Քլիմթի Bauerngarten («Գյուղական այգի») կտավը: Այն վաճառվել Է գրեթե 48 միլիոն ֆունտ ստեռլինգով կամ 59,3 միլիոն դոլարով:
Sotheby՚s-ի պնդմամբ՝ դա նկարի համար տրված՝ մեծությամբ երրորդ գումարն Է Եվրոպայում արվեստի գործերի աճուրդների ամբողջ պատմության ընթացքում, որոնք անցկացվել են տարբեր աճուրդային տների կողմից:
Պաբլո Պիկասոյի «Լոլիկներ» նկարը վաճառվել Է 17 միլիոն ֆունտ ստեռլինգով (21 միլիոն դոլարով), իսկ Ամեդեո Մոդիլյանիի վրձնի՝ Պիեռ Էդուարդ Բարանովսկու դիմանկարը՝ 16 միլիոն ֆունտ ստեռլինգով (19,8 միլիոն դոլարով):
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում