Բուլղարիան ետ է կանչել Թուրքիայում իր դեսպանին
10:30, 17 Մարտ 2017
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայի իշխանությունները ետ են կանչել Թուրքիայում իրենց դեսպանին խորհրդակցությունների համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Բուլղարիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը:
Պաշտոնական Սոֆիան իր դժգոհությունն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ Թուրքիան ցանկանում է միջամտել Բուլղարիայի ներքին գործերին: Թուրքիայի աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Մեհմեթ Մյուեզզինօղլուն Բուլղարիայի թուրքական սփյուռքին կոչ է արել այդ երկրի խորհրդարանական ընտրություններում քվեարկել ԴՈՍՏ կուսակցության օգտին:
Բուլղարիայում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու մարտի 26-ին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում