Թուրքիայում PKK-ից ձերբակալվածների թիվը հասել է 960-ի
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ողջ տարածքում Քրդստանի բանվորական կուսակցության դեմ իրականացված հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվածների թիվը հասել է 960-ի:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղեկացնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
PKK անդամների բացահայտման և ձերբակալման հատուկ գործողությունները իրականացվել են մարտի 9-ից 20-ն ընկած ժամանակահատվածում:
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը մարտի 18-ին հայտնել էր 740 կասկածյալի ձերբակալության մասին:
Քրդստանի բանվորական կուսակցությունը պաշտպանում է Թուրքիայի քրդերի շահերն ու իրավունքները և ռազմական գործողությունների միջոցով փորձում է ստիպել թուրքական իշխանություններին լուծել քրդական խնդիրը:
1980- ականներից PKK-ի սկսած պայքարի արդյունքում Թուրքիայի զինված ուժերի հետ բախումներում զոհվել է մոտ 50 հազար մարդ, իսկ Թուրքիայի տնտեսությունը տասնյակ միլիարդ դոլարների վնաս է կրել:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում