Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Էրդողանը խիղճ չունի և երկիրը վերածում է բանտի. գերմանական պարբերականի անդրադարձը

Էրդողանը խիղճ չունի և երկիրը վերածում է բանտի. գերմանական պարբերականի 
անդրադարձը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական հեղինակավոր Rhein-Neckar-Zeitung (RNZ) պարբերականը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և Գերմանիայի հասցեին վերջինիս հայտարարությունները խստորեն դատապարտող հոդված է հրապարակել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պարբերականը նշել է, որ Էրդողանին պետք է ցույց տալ սահմանները: «Ռեջեփ Թայիփ Էրդողանը նացիստ չէ, ոչ էլ ֆաշիստ է: Անգամ բռնապետ էլ չէ: Այս պահին նա մի քաղաքական գործիչ է, ով չգիտի էթիկայի կանոնները, չի կարողանում զսպել զայրույթը, մյուսների հետ վարվում է իր անձնական հաշիվներով: Մեկն է, ով ընդհանրապես խիղճ չունի և երկիրը կամաց-կամաց վերածում է բանտի: Էրդողանի` սահմաններ չճանաչող զայրույթի պատճառով Գերմանիայի քաղաքացի լրագրող Դենիզ Յուջելն այս պահին մահապատժի սպառնալիքի առաջ է կանգնած: Միայն մեկ անելիք կա` Էրդողանին ցույց տալ սահմանները»,- գրել է պարբերականը:

Այն բանից հետո, ինչ Գերմանիայի տարածքում արգելվեց թուրք նախարարների և քաղաքական գործիչների կողմից սահմանադրական հանրաքվեին ընդառաջ քարոզարշավի իրականացումը, Թուրքիայի նախագահ Էրդողանը տարբեր մեղադրանքներ հնչեցրեց Գերմանիայի հասցեին: Մասնավորապես, նա մեղադրեց երկրի ղեկավարությանն ու անձամբ կանցլեր Անգելա Մերկելին նացիստական և ֆաշիստական գործելաոճ ցուցաբերելու մեջ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am