Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Թրամփը մայիսի 25-ին կմասնակցի ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների Բրյուսելի հանդիպմանը

Թրամփը մայիսի 25-ին կմասնակցի ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների Բրյուսելի հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կմասնակցի ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների  հանդիպմանը, որը մայիսի 25-ին տեղի կունենա Բրյուսելում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 21-ին հայտնել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը:
«Նախագահ Դոնալդ Թրամփը կուղեւորվի Բրյուսել, որպեսզի մայիսի 25-ին մասնակցի Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության պետությունների ու կառավարությունների ղեկավարների հանդիպմանը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը գագաթնաժողովի անցկացման մասին հայտարարել Է այսօր ավելի վաղ»,- ասված Է Սփայսերի հայտարարության մեջ: 
Նրա խոսքով՝ պետությունների ղեկավարներն այդ հանդիպման ընթացքում մտադիր են հավաստել «ԱՄՆ-ի վճռական աջակցությունը ՆԱՏՕ-ին, քննարկել դաշինքի համար կենսական նշանակություն ունեցող հարցերը, հատկապես դաշնակիցների միջեւ պատասխանատվության բաշխումը եւ կազմակերպության դերը ահաբեկչության դեմ մղվող պայքարում»:
Բացի այդ, Թրամփը ապրիլի 12-ին Սպիտակ տանը կընդունի Հյուսիսատյալնտայան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգին: «Նրանք կխոսեն այն մասին, թե ինչպես ամրապնդեն դաշինքը, որպեսզի դիմագրավեն ազգային ու միջազգային անվտանգության առջեւ ծառացած մարտահրավերները»,- հավելել Է Սփայսերը:
Ավելի վաղ Պետդեպարտամենտը ՏԱՍՍ-ին հայտնել Է, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ներկա չի լինի ՆԱՏՕ-ի 28 երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, որն ապրիլի 5-6-ին տեղի Է ունենալու Բրյուսելում: Նշվել Է, որ Թիլերսոնի փոխարեն այնտեղ կմեկնի քաղաքական գործերով նրա տեղակալ Թոմ Շենոնը:
Լուսանկարը`AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am