Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Հայաստանի ՀՆԱ-ում 2016 թվականին հարկերը կազմել են 21,3 տոկոս

Հայաստանի ՀՆԱ-ում 2016 թվականին հարկերը կազմել են 21,3 տոկոս

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը 2016 թվականին ունեցել է 0,2 տոկոս տնտեսական իրական աճ և ՀՆԱ-ի 0,8 տոկոս անվանական ցուցանիշի աճ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին մարտի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նրա տեղեկացմամբ` հարաբերական ցուցանիշների առումով 2016 թվականն ամփոփվել է հարկերի 1 տրիլիոն 80 միլիարդ հավաքագրումով, որը փաստացի ՀՆԱ-ի մեջ 21,3 տոկոս է:

«Այս առումով բավականին գերակատարում ունենք, քանի որ տարվա ընթացքում 2016 թվականի ծրագրային բյուջեով նախատեսված էր 20,7 տոկոս հարկեր/ՀՆԱ ցուցանիշ: Բյուջեի պակասուրդի մասով այն, ինչ հնչեցվել էր 2016 թվականի դեկտեմբերին, համահունչ է եղել մեր ակնկալիքներին: Պակասուրդը ՀՆԱ-ի մեջ եղել է 5,5 տոկոս»,- ասաց նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am