Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Նալբանդյանը ներկա է գտնվել Քրիստոսի Սուրբ Գերեզմանի վերանորոգմանը նվիրված արարողությանը

Նալբանդյանը ներկա է գտնվել Քրիստոսի Սուրբ Գերեզմանի վերանորոգմանը նվիրված 
արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում մարտի 22-ին տեղի ունեցավ Հիսուս Քրիստոսի Սուրբ Գերեզմանի վերանորոգմանը նվիրված հանդիսավոր արարողություն, որին մասնակցեց Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը՝ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ: Արարողությանը ներկա էին Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, այլ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ, քրիստոնեական եկեղեցիների առաջնորդներ, բազմաթիվ հավատացյալներ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Նույն օրն առավոտյան Էդվարդ Նալբանդյանը այցելեց Երուսաղեմի Հայոց պատրիարքարան, ուր հանդիպում ունեցավ պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ։

Այնուհետև Նուրհան պատրիարքի և նախարար Նալբանդյանի առաջնորդությամբ հայկական թափորն ուղևորվեց Սուրբ Հարության տաճար, ուր տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն՝ նվիրված Հիսուս Քրիստոսի Սուրբ Գերեզմանի վերանորոգմանը։

Արարողությանը ելույթներով հանդես եկան Երուսաղեմի Հայոց Պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը, Հունական ուղղափառ եկեղեցու էկումենիկ պատրիարք Բարդուղիմեոսը, Հունական ուղղափառ եկեղեցու Երուսաղեմի պատրիարք Թեֆոիլոս երրորդը, Կաթոլիկ եկեղեցու ֆրանցիսկանների ուխտի Երուսաղեմի առաջնորդ Ֆրանչեսկո Պատոնը։ Ընթերցվեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղերձը։

Սուրբ Գերեզմանը քրիստոնեական աշխարհի գլխավոր սրբավայրերից է, որտեղ խաչելությունից հետո ամփոփվել է Հիսուս Քրիստոսը: Քրիստոսի գերեզմանի, Գողգոթայի Խաչելության և մի շարք այլ սրբավայրերի վրա 4-րդ դարում Բյուզանդիայի կայսր Կոստանդինոս Մեծը կառուցեց Սուրբ Հարության տաճարը: Նախորդ տարվա մայիսին Սբ. Գերեզմանի իրավատեր երեք եկեղեցիների՝ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի, Հունաց պատրիարքարանի և Կաթոլիկ եկեղեցու համատեղ որոշմամբ մեկնարկեցին Սուրբ Գերեզմանի վերանորոգման և վերականգնողական աշխատանքները: Դրանցում ներգրավված էին նաև հայ ճարտարապետները։ Հիսուս Քրիստոսի Սուրբ Գերեզմանը վերջին անգամ վերանորոգվել էր 1808թ.։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am