Էյֆելյան աշտարակի լույսերը մարել են ի նշան Լոնդոնի հետ համերաշխության
10:10, 23 Մարտ 2017
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջերս ահաբեկչական գորողություններից տուժած արեւմտաեվրոպական երկրների ղեկավարները Բրիտանիայի հետ համերաշխություն են հայտնել Լոնդոնի կենտրոնում իրականացված հարձակումից հետո, որի հետեւանքով հինգ մարդ Է զոհվել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Փարիզի քաղաքագլուխը կարգադրել Է տեղական ժամանակով կեսգիշերին մարել Էյֆելյան աշտարակի լույսերը ի նշան Լոնդոնում տուժածների հետ համերաշխության, որոնց թվում եղել են ֆրանսիացի դպրոցականներ:
Ֆրանսիայի վարչապետ Բեռնար Կազնյովը հայտարարել Է Բրիտանիայի հետ համերաշխության մասին եւ խոստացել աջակցություն ցուցաբերել բրիտանական խորհրդարանի մոտ ահաբեկչական գործողության ընթացքում տուժած ֆրանսիացիներին ու նրանց ընտանիքներին:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի խոսքով՝ ֆրանսիացիները հասկանում են, թե այժմ ինչ են զգում բրիտանացիները: Անցյալ տարվա հուլիսի 14-ին Նիսում Բաստիլի գրավման օրվա տոնակատարության ժամանակ բեռնատարը առափնյակում վրաերթի ենթարկեց մարդկանց բազմությանը, ինչի հետեւանքով զոհվեց 84 մարդ:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որի երկրում դեկտեմբերին համանման ահաբեկչական գործողություն տեղի ունեցավ, երբ բեռնատարը Բեռլինում մխրճվեց սուրծննդյան տոնավաճառի բազմության մեջ, ասել Է, որ մտովի Լոնդոնի բնակիչների կողքին Է եւ ցավակցում Է բրիտանացիներին:
Իրենց համերաշխությունն ու ցավակցությունն են հայտնել նաեւ պետությունների ու կառավարությունների այլ ղեկավարներ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել Է Բրիտանիային իր աջակցության մասին:
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը դատապարտել Է հարձակումը եւ ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին:
Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թեռնբուլը բրիտանական խորհրդարանի մոտ տեղի ունեցածը համարել Է հարձակում ամբողջ աշխարհի ազատության եւ ժողովրդավարության վրա:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել Է, որ կանադացիները բրիտանացիների հետ ուս-ուսի կանգնած են ահաբեկչության դեմ մղվող պայքարում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում